Իսրայելում հին մատանու վրա Պիղատոս Պոնտացու անունն են հայտնաբերել

Իսրայելում հին մատանու վրա Պիղատոս Պոնտացու անունն են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Իսրայելցի գիտնականները վերծանել են մոտ կես դար առաջ պեղված մատանու վրայի գրությունը՝ դա Պիղատոս Պոնտացու անունն է, որը Հուդա նահանգի հռոմեացի կառավարիչն էր, և, որն, ըստ Ավետարանի, դատել է Հիսուս Քրիստոսին և դատապարտել նրան խաչելության, գրում է Իսրայելի հետազոտման հասարակության ակադեմիական հանդեսը:

Հետազոտողները կարծում են, որ մատանին, որը պատրաստված է պղնձի ձուլվածքից և թվագրվում է մ.թ.ա I դարի և մեր թվարկության I դարի կեսի միջակայքում, կարող էր պատկանել Պիղատոսին կամ նրա վարչակազմի որևէ պաշտոնյայի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մատանու վրա գինու համար նախատեսված անտիկ անոթ է պատկերված՝ բոլորված հունարեն գրությամբ, որը վերծանվում է որպես «Պիղատոս»: Այդ մատանին կարող էր պատկանել Պիղատոս Պոնտացուն կամ նրա վարչակազմի աշխատակցին, հրեայի կամ հեթանոսի,-ասվում է հոդվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պիղատոսը կարող էր մատանին օգտագործած լինել որպես կնիք և կարող էր լինել հեծյալների հռոմեական դասին պատկանելության նշան: Մատանին գտել էին դեռևս 1960-ականներին պալատական համալիրի պեղումների ժամանակ, որը եղել է Երուսաղեմի և Բեթղեհեմի միջև ընկած տարածքում:

«Այդ դարաշրջանից մեկ այլ Պիղատոսի չեմ ճանաչում, իսկ մատանին վկայում է, որ տերը եղել է բարձր դիրք զբաղեցնող մարդ,-մեջբերում է «Հաարեց» թերթը պրոֆեսոր Դանի Շվարցին:

Գրությունը շատ ավելի ուշ է հայտնաբերվել, երբ մատանին խնամքով մաքրել են և տարբեր ռեժիմներով լուսանկարել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---