Հոկտեմբերին արդյունաբերությունն աճել է 11%-ով

Հոկտեմբերին արդյունաբերությունն աճել է 11%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5%-ով։

Սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին արդյունաբերությունն աճել է 11%-ով, շինարարության ծավալը՝ 1.7%-ով, ծառայությունների ծավալը՝ 2.8%-ով։

Նախորդ ամսում սեպտեմբերի համեմատ աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 11.1%-ով

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հոկտեմբերին նվազել է մոտ 8%-ով։

Ընթերցեք նաև՝ «Հոկտեմբերին արտահանումն աճել է մոտ 23%-ով»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---