3-4 տարուց պարտադիր կուտակայինի 2,5%-ը նորից 5%-ի կհասնի 4 դեկտեմբերի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019-ին Հայաստանում անցում կկատարվի եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը, նախատեսվում է եկամտահարկի դրույքաչափը սահմանել 23 %, այնուհետև մինչև 2023-ն այն աստիճանաբար նվազեցնել մինչև 20 %: «Նախագծով հստակ ամրագրված է, որ չենք սահմանափակվելու 23 % եկամտային հարկով, և մինչև 2023 թ-ը նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը հասցնել 20 %-ի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Այսպիսով, ըստ Արման Պողոսյանի, 3-4 տարիների ընթացքում եկամտահարկի մինչև 20 % նվազման դեպքում՝ կվերականգնվի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարի նախկին՝ 5 % մասնաբաժինը: Ներկայումս քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում է 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %: Փոխնախարարը նշել է նաև, որ եթե Ազգային ժողովը Հարկային օրենսգրքի փոփոխությունները հաստատի 2019թ-ի հունվար-փետրվարին, ապա այն հավանաբար կկիրառվի սեպտեմբերի 1-ից: Եկամտահարկի գործող դրույքաչափերը ներկայում հետևյալն են՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000-2 մլն դրամի դեպքում՝ 28%, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %: Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է նաև 2020-ի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 %: Շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝ 2019-ի հուլիսի 1-ից սկսած նախատեսվում է նաև բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այսպիսով, առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ, բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը: Ընդ որում, 2019-ի հուլիսի 1-ից ընդլայնվելու է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Փոփոխություններով առաջարկվում է նաև 2020-ի հունվարի 1-ից վերանայել 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |