Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ Արցախի ժողովրդի այժմյան կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում24 հունիսի 2008 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո եւ` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, եւ խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում»,-հայտարարել է պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ի երեկոյան տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ս.Սարգսյանն ասել է, որ վերջերս կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ: «Մենք համաձայնեցինք շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հիմանական սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախագծի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ: Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել հոկտեմբերյան հեղափոխության եւ համայնավարության գաղափարները դեպի մահմեդական Արեւելք»,-ասել է Սերժ Սարգսյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |