ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հոլոդոմորն ուկրաինացիների ցեղասպանություն է ճանաչել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հոլոդոմորն ուկրաինացիների ցեղասպանություն է ճանաչել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հոլոդոմորը՝ 1932-1933թթ. Ուկրաինական ԽՍՀ տարածքում տեղի ունեցած սովը, ճանաչել է ուկրաինացիների ցեղասպանություն: Պալատը բանաձև ընդունել է ողբերգության 85-ամյակի կապակցությամբ:

Տեքստում նշվում է, որ Ներկայացուցիչների պալատը ճանաչում է Ուկրաինայում սովի վերաբերյալ ԱՄՆ հանձնաժողովի եզրահանգումները, որոնք Կոնգրես էին ներկայացվել 1988-ին: Այնտեղ ասվում էր, որ «Ստալինը և նրա շրջապատը ցեղասպանություն են գործել ուկրաինացիների հանդեպ 1932-1933թթ.», գրում է Lemta.ru-ն:

ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվել է հոլոդոմորը միայն ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն համարել, քանի որ «դա ոչ մի ընդհանուր բան չունի պատմական փաստերի հետ» և դա եղել է «ռուսների, ուկրաինացիների, ղազախների և այլ ժողովրդների մեծագույն հումանիտար աղետը երկրի տարածքում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---