Էրդողան. Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսում Սիրիայում12 դեկտեմբերի 2018 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մի քանի օրից ռազմական գործողություն կսկսի Սիրիայի տարածքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ժամանակն է կյանքի կոչել մեր որոշումը Եփրատից դեպի արևելք բոլոր ահաբեկչական խմբերն արմատախիլ անելու վերաբերյալ»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունը կնպաստի Սիրիայի ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը: Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր մեկ ամսում ազատել այդ տարածքը ավազակային կազմավորումներից: «Անկարան հուսով է, որ այդ խոստումը կկատարվի»,-ասել է նա, հայտնում է «Վեդոմոստին» «Անադոլու գործակալության վրա հղումով: Ըստ Էրդողանի, Սիրիայի հյուսիսում, որը սահմանակից է Թուրքիայի հարավին, ահաբեկիչներին ենթակա գոտի ստեղծելու փորձեր են արվում: ՌԴ-ն և Թուրքիան սեպտեմբերին պայմանավորվել էին ապառազմականացված գոտի ստեղծել Իդլիբում: Կողմերը պետք է թույլ տային ծայրահեղական գրոհայիններին հեռանալ գավառի տարածքից: Նոյեմբերին իրավիճակն Իդլիբում սրացավ: Նոյեմբերի վերջին գրոհայինները ապառազմականացված տարածքից ռմբակոծեցին Հալեպի գավառը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |