Համացանցում են հայտնվել 50 հայտնի սերիալի, այդ թվում «Գահերի խաղի», օրիգինալ սցենարները

Համացանցում են հայտնվել 50 հայտնի սերիալի, այդ թվում «Գահերի խաղի», օրիգինալ սցենարները

PanARMENIAN.Net - Սցենարներին նվիրված Shore Scripts կայքի հեղինակները հրապարակել են 50 հայտնի սերիալների օրիգինալ սցենարները, որոնք այժմ հասանելի են բոլորին:

Ցանկը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ դրամա, կատակերգություն, արկածներ/էքշըն, թրիլլեր և սարսափ: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված է 10 սերիալ, այդ թվում «Թվին Փիքսը», «Շատ տարօրինակ գործեր», «Ֆարգո», «Գահերի խաղը», «Ընկերները» և այլն, գրում է Bird in Flight-ը:

Հեղինակները պնդում են, որ սերիալների պիլոտային թողարկումների սցենարների ընթերցումը հեռուստատեսության համար գրել սովորելու լավագույն միջոցն է: Գլխավորը, ինչ կարելի է սովորել այդ սցենարներից, դա ինտրիգի ստեղծումն է, որը կստիպի հեռուստադիտողին հետաքրքրությամբ սպասել, թե ինչ է լինելու հաջորդ սերիայում:

Ավելի վաղ Shore Scripts կայքի հեղինակները հրապարակել էին 45 հայտնի ֆիլմի սցենար՝ դասականից մինչև ժամանակակից բլոկբասթերներ:

 Ուշագրավ
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը
Կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է
Ավելի վաղ նման արդյունք է գրանցել էր միայն Քրիսթոֆեր Քրոսը