Գնացքի վթար Թուրքիայում. 7 զոհ կա, ավելի քան 40 վիրավոր

Գնացքի վթար Թուրքիայում. 7 զոհ կա, ավելի քան 40 վիրավոր

PanARMENIAN.Net - Անկարայի արվարձանում վթարի է ենթարկվել ուղևորատար ճեպընթաց գնացքը, որը դուրս է եկել ռելսերից՝ բախվելով մերձքաղաքային գնացքի հետ: Գնացքն Անկարայից Կոնյա էև ուղևորվում: Այդ մասին հայտնել է CNN-ի թուրքական ծառայությունը:

Առնվազն 7 մարդ մահացել է, ավելի քան 40-ը՝ տուժել, հայտնել է նահանգապետ Վասիլ Շահինը, գրում է «Վեդոմոստին»:

Սակայն, ըստ թուրքական Anadolu գործակալության տվյալների, գնացքը բախվել է ուղիների վերահսկման հատուկ շարժակազմի հետ, իսկ հետո բախվել ստորգետնյա հետիոտնային անցումին:

Պատահարի վայրում աշխատում են «շտապ օգնությունը», փրկարարներն ու հրշեջները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---