ԱՄՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում

ԱՄՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ցանկացած միակողմանի գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում «անթույլատրելի է և լուրջ մտավախությունների առիթ է տալիս: Այդ մասին ասվում է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնի հայտարարության մեջ:

Նրա մեկնաբանությունը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը՝ YPG քրդական ինքնապաշտպանական ջոկատների դեմ Անկարայի հարձակման նախապատրաստման մասին:

«Միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում լուրջ մտավախություններ են առաջացնում, հատկապես, եթե ԱՄՆ զինովարականներ լինեն մոտակայքում»,-ասել է Ռոբերթսոնը, հայտնում է Deutsche Welle-ն:

«Մենք նման գործողությունները կհամարենք անընդունելի»,-հավելել է նա:

ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը հստակեցրել է, որ Վաշինգտոնը խոստովանում է, որ անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը Թուրքիա-Սիրիա սահմանին, միևնույն ժամանակ Ռոբերթսոնը մատնանշել է այն դերը, որ ունեցել են քրդական ջոկատներն ԻՊ դեմ պայքարում:

YPG ջոկատները գործում են միայն Սիրիայում, մոտ են Թուրքիայում արգելված ՔԱԿ-ին: Թուրքիան երկու կազմակերպությունները համարում է ահաբեկչական, սակայն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ահաբեկչականների ցանկում են ընդգրկել միայն ՔԱԿ-ը:

Մինչդեռ YPG ջոկատները հզոր դիմադրություն են խոստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---