Իրանի գործարարներին թույլ չեն տվել մտնել Վրաստան13 դեկտեմբերի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանում իրանցի գործարարների մարտահրավերները» գործարար կոնֆերանսը, որը կայանալու էր դեկտեմբերի 14-ին, խափանվել է: Միջոցառման կազմակերպիչն էր «Վրաստանի իրանցի ներդրողների միությունը»: Ըստ կազմակերպության նախագահ Մոհամադ Հալեկի, խորհրդաժողովը հետաձգվել է, քանի որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Վրաստան մուտքի արտոնագրերի մերժումներն Իրանի քաղաքացիների համար: «Ներդրողներն Իրանից հատուկ գալու էին կոնկրետ ներդրումային ծրագրերով և նպատակներով: Նրանցից 2-ին, որոնք եկել էին դեկտեմբերի 11-ին, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան և նրանք հետ են վերադարձել: Ինչպես հայտնի է, Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես կոչ է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց, մինչ թյուրիմացության շտկումը: Հաշվի առնելով այդ ամենը, խորհրդաժողովին ներկա չէր լինելու Վրաստանում Իրանի դեսպանը, ուստի միջոցառումը հետաձգվել է»,-ասել է միության նախագահը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ըստ Հալեկի, «Իրանցի ներդրողների միությունը» նպատակ ունի աջակցելու Վրաստանի և Իրանի գործարարներին, ներդրումներ բերել Վրաստան և այլն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |