ՄԻՊ․ Մանվել Գրիգորյանի առողջական ու հոգեբանական վիճակը վատթարանում է

ՄԻՊ․ Մանվել Գրիգորյանի առողջական ու հոգեբանական վիճակը վատթարանում է

PanARMENIAN.Net - ՄԻՊ աշխատակիցները, այդ թվում բժիշկը պարբերաբար այցելում են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ օրեր առաջ անձամբ է այցելել ու առանձնազրույց ունեցել գեներալի հետ։

«Կարող եմ հայտնել այն, որ մենք արձանագրել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-նշել է Արման Թաթոյանը, հայտում է Paorama.am-ը:

Առանձնազրույցի արդյունքներով ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել քրեական հետապնդման մարմին և արդարադատության նախարարություն։

Ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է։

Դեկտեմբերի 12-ին դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---