Մարության. Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան15 դեկտեմբերի 2018 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Մոտ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը կդրվի գործնական հիմքերի վրա: Երևան համայնքը, ի դեմս նոր վարչակազմի, հանձնառու է լուծել կենդանիների և մարդկանց անվտանգ շփման խնդիրը: Այս ուղղությամբ արմատապես նոր մոտեցումներ են որդեգրվել, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Ցավով ու վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում հանուն մարդկանց անվտանգության ու հարմարավետության ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդը: Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական և այլ կարգի չարաշահումները, մենք այսօր փաստում ենք, որ նախկին պրակտիկան անմարդկային է, ժամանակավրեպ և անարդյունավետ»,- նշել է քաղաքապետը: Ընդգծելով Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» կազմակերպության միջև համագործակցության հաստատումը՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ այն կլինի արդյունավետ ու հանուն մարդկանց և կենդանիների բնականոն համակեցության: «Ես պաշտոնապես հայտարարում եմ. մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետ չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և մարդիկ, և կենդանիները»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Այնուհետ Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև ստորագրվել է կենդանիների հիմնախնդիրների վերահսկման մասին համագործակցության հուշագիր: Մասնավորապես, ըստ հուշագրի, կենդանիների բարեկեցությանն ուղղված ծրագրեր կիրականացվեն ոլորտի կարգավորման, հանրային վերահսկողության հաստատման, կանոնակարգերի մշակման, ռազմավարական ծրագրերի և կրթական նախագծերի իրականացման ու մի շարք այլ ուղղություններով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |