Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը (վիդեո)

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - Ուկրաինան ներկայացնող WBA վարկածով թեթևագույն քաշում աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալլաքյանը (17-0, 12 КО) պաշտպանել է տիտղոսը Գրեգորիո Լեբրոնի (21-4, 16 КО) հետ մենամարտում:

Մենամարտն անցել է Դալլաքյանի առավելությամբ: 6-րդ ռաունդում Դալլաքյանը մրցակցին երրորդ անգամ նոկդաունի է ենթարկել և մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել դոմինիկացի մարզիկի հաշվին: Դալլաքյանը մրցակցին նոկդաունի էր ենթարկել նաև երկրորդ ռաունդում, հայտնում է Analitikaua.net-ը:

Այսպիսով Արտյոմ Դալլաքյանը երկրորդ անգամ իր կարիերայում կարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը WBA վարկածով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---