Զուրաբիշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը. Ընդդիմությունը բողոքում է

Զուրաբիշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը. Ընդդիմությունը բողոքում է

PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում՝ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որի երկրորդ փուլը նոյեմբերին ավարտվեց Սալոմե Զուրաբվիշվիլիի հաղթանակով:

Դեկտեմբերի 16-ին Զուրաբիշվիլին պաշտոնապես ստանձնեց պաշտոնը: Ընդդիմությունը Ռուսթավելու պողոտայում մի քանի վրան է տեղադրել:

Ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքները: Այդ մասին հայտարարել է Զուրաբիշվիլիի մրցակիցն ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլու ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից՝ Գրիգոլ Վաշաձեն, հայտնում է Deutsche Welle-ն:

Վաշաձեն, սակայն, դեմ է վրաններին խորհրդարանի շենքի առջև: «Եթե ինչ-որ մեկն ուզում է այդ կերպ իր բողոքը հայտնել, մենք աջակցում ենք նրան, բայց դա մեր որոշումը չէ»,-ասել է նա: Վաշաձեն որպես ընդդիմության պահանջ նշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու Վրաստանի կառավարության հրաժարականը:

Զուրաբիշվիլին առաջին կինն է Վրաստանի նախագահի պաշտոնում: Նրա եդրմնակալությանը զուգահեռ ուժի մեջ է մտել Վրաստանի նոր սահմանադրությունը, որով պետության ղեկավարի իրավունքներն ու լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են: Բացի այդ, Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը, որպես բացառություն, 5-ի փոխարեն սահմանվել է 6 տարի: 2024-ից նախագահին ընտրելու են ընտրիչների կոլեգիայի 300 անդամները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---