// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՄՅՈւ-ն վաղաժամ խզել է պայմանագիրը Մոուրինյոյի հետ

ՄՅՈւ-ն վաղաժամ խզել է պայմանագիրը Մոուրինյոյի հետ

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է աշխատանքից: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել նրան «Մանչեսթեր Յունայթեդում» իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Շուտով կհայտարարվի նոր ժամանակավոր մարզչի անունը, որը կմարզի ակումբը մինչև խաղաշրջանի ավարտը, մինչև ակումբը նոր գլխավոր մարզիչ կգտնի:

Լուրեր են շրջանառվում, որ ակումբը պայմանագիրը վաղաժամ խզելու համար Մոուրինյոյին 24 մլն ֆունտ է վճարելու:

Մոուրինյոն գլխավորեց ՄՅՈւ-ն 2016-ի ամռանը և 2,5 տարում 3 տիտղոս նվաճեց թիմի հետ: Նախկինում նա աշխատել է նաև «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում» և Մադրիդի «Ռեալում»:

 Ուշագրավ
Նոր թիմում Մխիթարյանը կխաղա 77 համարի տակ
«Դյուդելանժ» -«Արարատ-Արմենիա» պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին
Արծաթ են նվաճել Շանթ Խաչատրյանը և Սահակ Հովհաննիսյանը
Արոնյանը 36 հնարավորից վաստակել է 22 միավոր