Մոուրինյոն կարող է «Ռեալ» վերադառնալ

Մոուրինյոն կարող է «Ռեալ» վերադառնալ

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալը» շահագրգռված է, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատված և անգործ մնացած Ժոզե Մոուրինյոն ակումբ վերադառնա, հայտնում է Lenta.ru-ն El Pais-ի վրա հղումով:

Ըստ աղբյուրի, ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել նրա հետ հուլիսի 1-ից հետո, որպեսզի անգլիացիներին 5 մլն եվրո չվճարի: Նշվում է, որ «Ռեալը» սկզբից 15 մլն եվրո աշխատավարձ էր խոստացել Մոուրինյոյին մեկ խաղաշրջանի համար, սակայն հետո հասցրել է առաջարկը 20 մլն եվրոյի:

Բացի այդ, պորտուգալացուն խոստացել են, որ նա լիազորված կլինի վաճառել և գնել ֆուտբոլիստների: «Ռեալի» ղեկավարությունը հավաստիացրել է մարզչին, որ անպայման ուժեղացնելու է կազմը:

Մոուրինյոն նախկինում ևս մարզել է ակումբի ֆուտբոլիստներին՝ 2010-2013-ին, և թիմի հետ Իսպանիայի չեմպիոն է դարձել:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է աշխատանքից: «Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել նրան «Մանչեսթեր Յունայթեդում» իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ:Լուրեր են շրջանառվում, որ ակումբը պայմանագիրը վաղաժամ խզելու համար Մոուրինյոյին 24 մլն ֆունտ է վճարելու:

Մոուրինյոն գլխավորեց ՄՅՈւ-ն 2016-ի ամռանը և 2,5 տարում 3 տիտղոս նվաճեց թիմի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---