Պայթյուն Չեխիայի ածխահորում. 13 զոհ կա![]() 21 դեկտեմբերի 2018 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Պայթյունը Չեխիայի ածխահորում 13 մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնել է արդյունահանող OKD ընկերության ներկայացուցիչ Իվո Ցելեխովսկին: Զոհվածներից 11-ը Լեհաստանի քաղաքացի է, 2-ը՝ Չեխիայի, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ընդհանուր առմամբ պայթյունի վայրում 23 հորատող էր աշխատում, որից միայն 2-ն էին Չեխիայի քաղաքացի: 7 տուժածի տեղում է օգնություն ցուցաբերվել, այժմ հիվանդանոցում 3 վիրավոր կա, որից մեկի վիճակը կրիտիկական է: Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ ստորգետնյա աշխատանքները ստիպված են եղել դադարեցնել վատ եղանակային պայմանների պատճառով՝ փրկարարները չէին կարողացել առաջ շարժվել հրդեհի և զրո տեսանելիության պատճառով: Բռնկման պատճառը մեթանն է եղել: Սա ամենալուրջ միջադեպն է երկրում 1990-ից ի վեր՝ այն ժամանակ 30 մարդ զոհվեց հրդեհից Քարվինից ոչ հեռու գտնվող ածխահորերում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |