Ղարաբաղյան խնդիրը կդառնա Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների հիմնական թեման 1 հուլիսի 2008 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների հիմնական թեման կլինի ղարաբաղյան խնդիրը: Բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան հուլիսի 3-4 կատարելիք առաջին պաշտոնական այցի ժամանակ: Այդ մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: «Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ համանախագահը չէ, եւ աշխատում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համատեղ»,-ասել է նա: Դիվանագետը նշել է նաեւ, որ Ռուսաստանը պատմական հանգամանքների բերումով կոչված է կառուցողական դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ բոլոր ջանքերը կգործադրի դրա համար: «Բաքվում բանակցությունների ժամանակ երկու երկրների նախագահները հանգամանալից զրույց կվարեն հակամարտությունը լուծելու նպատակով»,-ասել է Իստրատովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |