Պիզելլին՝ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ, Մխիթարյանը 2-րդն է24 դեկտեմբերի 2018 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: Նա 171 միավոր է հավաքել 2018 թ. քվեարկության արդյունքներով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է՝ 119 միավորով: Երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը 32 միավորով: Լավագույն տասնյակում են նաև Վարազդատ Հարոյանը («Ուրալ», ՌԴ), Յուրա Մովսիսյանը («Չիկագո ֆայր», ԱՄՆ), Կամո Հովհաննիսյանը («Ժետիսիու», Ղազախստան), Ալեքսանդր Կարապետյանը («Պրոգրես Նիդերկորն», Լյուքաեմբուրգ), Գևորգ Ղազարյանը («Շավիշ» Պորտուգալիա), Գագիկ Դաղբաշյանը («Ալաշկերտ»), Վահագն Այվազյանը («Բանանց»): Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև քվեարկության արդյունքները «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում: 2018 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը 70 միավորով: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երկրորդն է 60 միավորով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |