Եվրոպական լոուքոսթերները հետաքրքրված են հայկական շուկայով26 դեկտեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական լոուքոսթերները պատրաստ են դուրս գալ հայկական շուկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը: Նա նշել է, որ Քաղավիացիայի կոմիտեի հետ համատեղ բանակցություններ են վարել եվրոպական լոուքոսթերների հետ: Նախատեսվում է, որ լոուքոսթերները թռիչքներ կիրականացնեն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից և այժմ համաձայնեցվում է մարքեթինգային քաղաքականությունը»,-ասել է Գրիգորյանը, հայտնում է հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Նա նշել է, որ այս կամ այն լոուքոսթերի մուտքը շուկա պայմանավորված է նաև պետական աջակցությամբ, որը կարող է արտահայտվել կամ ընկերության սուբսիդավորմամաբ, կամ մարքեթինգային քաղաքականությանն աջակցելով: Ըստ նրա, Հայաստանը մտադիր չէ սուբսիդավորել ընկերությունները, ուստի բանակցություններն ընթանում են մարքեթինգային քաղաքականության շուրջ: «Մենք պետք է հասկանանք, թե որքանով կարող ենք ավելացնել մեր բյուջեն՝ հաստատելու համար մարքեթինգային ծրագիրը լոուքոսթերների հետ և ապահովելու համար նրանց ներկայությունը հայկական շուկայում»,-ասել է նա: Այս պահի դրությամբ գործում է միայն մեկ լոուքոսթեր՝ «Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականցնում Ռուսաստանից Գյումրի: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |