Ուկրաինան երկարացրել է ՌԴ-ից 16-60 տարեկան տղամարդկանց մուտքի արգելքը27 դեկտեմբերի 2018 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի իշխանությունները որոշել են երկարացնել ՌԴ-ից 16-90 տարեկան տղամարդկանց մուտքի արգելքը: Այդ մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի փոխնախարար Սերգեյ Յարովոյը: «Հաշվի առնելով անվտանգության հետ կապված բարդ իրավիճակը, ՆԳՆ համակարգի բոլոր մարմինները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով»,-ասել է նա: Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելուց ի վեր, արգելել են մոտ 1 600 ռուսաստանցու մուտքը երկիր, Մոսկվան վերադարձրել է 351 ուկրաինացու, գրում է Lenta.ru-ն: Ռազմական դրության ժամկետն Ուկրաինայում ավարտվել է դեկտեմբերի 26-ին՝ Կիևը այն չերկարացրեց: Հատուկ ռեժիմը սահմանվել էր նոյեմբերի 26-ին, այն ժամանակ էլ սահմանափակվել էր ռուսաստանցիների մուտքը երկիր: Ռազմական դրություն հայտարարելու համար առիթ հանդիսացավ միջադեպը Կերչի նեղուցում, երբ ՌԴ-ն կալանք դրեց 3 ուկրաինական նավի վրա՝ մեղադրելով սահմանը խախտելու մեջ: Մոսկվան գնահատել է տեղի ունեցածը որպես սադրանք, իսկ Կիևը՝ որպես ագրեսիայի ակտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |