Եգիպտոսում պայթեցրել են զբոսաշրջիկների ավտոբուսը. Կան զոհեր29 դեկտեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Եգիպտոսում՝ Գիզայի բուրգից ոչ հեռու, Կահիրեի արվարձանում, պայթել է զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը: Պայթյունի հետևանքով կա 4 զոհ՝ 3 վիետնամցի զբոսաշրջիկն ու եգիպտացի զբոսավարը: Եվս 12 մարդ վիրավորվել է: Պայթել է ճամփեզրին տեղադրված ռումբը: Ըստ նախնական տվյալների, ավտոբուսում առնվազն 14 վիետնամցի զբոսաշրջիկ է եղել: Տուժել է նաև ավտոբուսի եգիպտացի վարորդը, գրում է Deutsche Welle-ն: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնի է դարձել, որ ավտոբուսի վարորդը շեղվել է անվտանգ երթուղուց՝ չհայտնելով իրավապահ մարմիններին: Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը կատարվածը գնահատել է որպես «վախկոտ ահաբեկչական գործողություն»: Վարչապետ Մուստաֆա Մադբուլին նշել է, որ ահաբեկչություն կա ամբողջ աշխարհում, և անհանգստանալու պատճառ չկա: Եգիպտոսի իշխանություններն ակտիվորեն դիմակայում են ահաբեկիչներին: Օտարերկրացի զբոսաշրջիկները վերջին 2 տարում առաջին անգամ են հարձակման թիրախ դարձել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |