Ադրբեջանը 2018-ին $63 մլն-ի զենք է գնել Թուրքիայից

Ադրբեջանը 2018-ին $63 մլն-ի զենք է գնել Թուրքիայից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը 2018-ին 85.7%-ով ավելացրել է թուրքական արտադրության ռազմական և ավիացիոն արտադրանքի ներմուծումը: Այդ մասին ասվում է Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի (TİM) հայտարարության մեջ:

Եթե 2017-ին ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը Թուրքիայից Ադրբեջան կազմել է $34.143 մլն, ապա 2018-ին՝ $63.409 մլն, գրում է Haqqin.az-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով:

Ընդհանուր առմամբ թուրքական արտադրության ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը 2018-ին կազմել է $2.035 մլրդ, ինչը 17-ով ավելի է, քան 2017-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---