Բենզինն այսուհետ կմաքսազերծվի՝ բացի ԵԱՏՄ-ում արտադրվածից 8 հունվարի 2019 - 17:53 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածաշրջանից դուրս այլ երկրներից ներկրվող բենզինի համար մաքսատուրքի դրույքաչափ է սահմանվելու: PanARMENIAN.Net - ի հարցման ի պատասխան, այս մասին հայտնեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ԵԱՏՄ-ից դուրս այլ երկրներից ներմուծվող բենզինը հարկելու որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Նշվում է, որ բենզինի ներմուծման համար նախատեսվում է կիրառել 2% մաքսատուրքի դրույքաչափ: Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 118,437 տոննա բենզին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |