ՊԵԿ նախագահ. 2020-ի հունվարի 1-ից հնամաշ մեքենաների ներմուծումը շեշտակի կնվազի

ՊԵԿ նախագահ. 2020-ի հունվարի 1-ից հնամաշ մեքենաների ներմուծումը շեշտակի կնվազի

PanARMENIAN.Net - Մինչև 2020թ. հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները Հայաստան կպահպանվեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«2020թ. հունվարի 1-ից կնկատվի հնամաշ մեքենաների ներմուծման շեշտակի նվազում, որովհետև կվերանան այն բացառությունները, որոնք մենք սահմանել էինք ԵՏՄ մտնելիս», - ասել է Դավիթ Անանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ 2020թ. հունվարի 1-ից կգործեն ԵՏՄ, ոչ թե՝ ներպետական օրենդրությամբ սահմանված կանոնները։

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---