Ադրբեջանը €15,000 կվճարի Ալիևների կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին![]() 10 հունվարի 2019 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային վարկաբեկող արշավի գործով վճիռը, որը երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապվող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել: Ադրբեջանը պարտավորվում է €15,000 փոխհատուցում վճարել լրագրողին՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու և խոսքի ազատությունը ճնշելու համար: 2012 թվականին Իսմայիլովան սպառնալիք պարունակող նամակ է ստացել անհայտ անձանց կողմից, որին կցված էին նաև լրագրողի անձնական կյանքին վերաբերող մանրամասներ՝ սեռական բնույթի լուսանկարներ: Համացանցում նաև հրապարակվել էր Իսմայիլովայի և իր զուգընկերոջ սեռական ակտի տեսագրությունը, որն արվել էր նրա ննջասենյակում: Իսմայիլովան իր բնակարանում հայտնաբերել էր թաքնված տեսախցիկներ, հեռախոսազանգերի գաղտնալսման հարմարանքներ: Ավելի ուշ լրագրողը յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով: Ավելի քան մեկ տարի անց՝ միջազգային հանրության ճնշումների արդյունքում, ադրբեջանական իշխանությունները Իսմայիլովայի պատիժը փոխարինել են պայմանական ազատազրկմամբ նրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |