Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում չներբեռնել Getcontact հավելվածը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում չներբեռնել Getcontact հավելվածը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում չներբեռնել Getcontact հավելվածը։

Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում։ Գործակալությունը հիշեցնում է, որ ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի անձնական տվյալներից հանրայնացվում են նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են օգտատիրոջ հասցեագրքում։

Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ թույլատրվում եք հավելվածին ունենալ հասանելիություն այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը և հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը։

Հավելվածին թույլ է տրվում կիսվել էլեկտրոնային ձևով սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ,, գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել սարքում առկա տեղեկությունը, հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել օգտատիրոջ տվյալները։

Գործակալությունը տեղկացնում է, որ Get Contact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչի համար հարկավոր է մտնել այս հղումով (հղումին կարելի է հետևել iOS և Android համակարգերով) և ջնջել այն:

App Annie հավելվածների վերլուծության գործիքի համաձայն՝ Get Contact բջջային հավելվածը 2017-ի դեկտեմբերի 10-ից հայաստանցի օգտատերերի կողմից ամենից շատ ներբեռնված հավելվածներից է: Այն կարող է արտահոսքի սպառնալիքի տակ դնել հազարավոր կոնտակտային և անձնական այլ տվյալներ, վաճառել դրանք երրորդ կողմին:

Հավելվածի միջոցով կարելի է մուտքագրել ցանկացած հեռախոսահամար և իմանալ, թե ինչ անունով է այն գրանցված տարբեր հեռախոսների կոնտակտային ցանկերում: Համակարգը նախ պահանջում է հասանելիություն օգտատիրոջ բջջային սարքավորման մեջ գրանցված կոնտակտների ամբողջական ցանկին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---