Իրանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին15 հունվարի 2019 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Ձերդ գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն», - ասված է Իրանի նախագահի ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Հունվարի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», - մասնավորապես նշվում է հրմանագրում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |