Հեղափոխությունից հետո 14 Նիկոլ է ծնվել, 2017-ին՝ 316 հունվարի 2019 - 12:55 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ անունը տրվել է 14 նորածնի: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրացման գործակալությունը: Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է ընդամենը 3 նորածնի: Ստացվում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո անունը մոտ 4 անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017 թվականի ընթացքում: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուց հետո ՀՀ քաղաքացիներից մեկը որդուն անվանել էր Սարկոզի՝ ի պատիվ Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահի: Իսկ Լոռու գյուղերից մեկում 11 աղջկանից հետո արու զավակ ունեցած ընտանիքը նրան անվանակոչել էր Զոռով: 2017 թվականին (2018 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն) տղայի ամենատարածված անունը նորածինների շրջանում Դավիթն էր, ամենահաճախ տրվող աղջկա անունը՝ Նարեն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |