Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին

Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին ժամը 17։30-ին։ Այդ մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է գործով հսկող դատախազ Մուրադյանը։

«Երկու միջնորդությունների քննարկումն էլ ավարտվեց։ Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ»,-ասել է հսկող դատախազը՝ ավելացնելով, չի կարող ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, հայտնում է Panorama.am-ը։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, որ քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակում իրենք կալանքը գրավով փոխարինելու նոր միջնորդությամբ են հանդես եկել։

«Գումարի չափ չենք սահմանել, թողել ենք դատարանի հայեցողությանը»,-ասել է նա։

Քոչարյանի պաշտպանը նաև ասել է, որ նիստի ընթացքում ավելի քան 15 տեսաերիզ են ներկայացրել, որոնք հաստատում են մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտնել է, որ երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ: «Չի բացառվում, որ այդ բողոքում ներառվի նաև 18-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ով է քաղբանտարկյալը», - ասել էր նա:Արամ Օրբելյանը նշել է, որ հայկական դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում: «Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները, որը մշակման փուլում է: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը, իհարկե, կարևոր է, բայց հաշվի է առնվելու նաև ընթացքը», - ընդգծել էր Քոչարյանի փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---