Եղիսաբեթ II ամուսինը վթարի է ենթարկվել. 97-ամյա արքայազնը չի տուժել18 հունվարի 2019 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը ավտովթարի մասնակից է դարձել: Նրա Range Rover-ը շրջվել է: 97-ամյա արքայազնը չի տուժել: Արքայազն Ֆիլիպի մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի թագուհուն պատկանող Սանդրինգհեմյան կալվածքի մոտակայքում: Վթարը տեղի է ունեցել, երբ արքայազնի մեքենան դուրս է եկել գլխավոր մայրուղի: Ըստ ոստիկանության հաղորդագրության, ավտոմեքենայում, որին բախվել է արքայազնի մեքենան, 2 մարդ է եղել: Երկուսն էլ թեթև վնասվածքներ են ստացել, գրում է Snob.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ֆիլիպն ու Եղիսաբեթ Երկրորդն ամուսնացել են 1947-ին: Ֆիլիպն ունի թագուհու ամուսնու կարգավիճակ՝ այսինքն չունի իշխանություն կամ հատուկ սահմանադրական կարգավիճակ: Ֆիլիպն ու Եղիսաբեթը 4 երեխա ունեն՝ արքայազներ Չարլզը, Էնդրյուն, Էդուարդը և արքայադուստր Աննան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |