Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ մի կողմից Իրանի, մյուս կողմից` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ 8 հուլիսի 2008 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը ռազմավարական հնարավորություն ունի կամուրջ հանդիսանալու համար մի կողմից Իրանի, մյուս կողմից` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ: Ադրբեջանն այդ առումով չի դիտարկվել, քանի որ լուրջ խնդիրներ ունի Իրանի հետ»,-Երեւանում «Իրանը որպես տարածաշրջանային տերություն` խնդիրներն ու հեռանկարները» սեմինարի ժամանակ հայտարարել է Jane's հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, այդ հեռանկարը չափազանց կարեւոր է Հայաստանի համար եւ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ամբողջ ծավալով օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից: Նա նաեւ նշել է, որ Իրանը չափազանց խոցելի է տնտեսական տեսակետից, եւ սա եւս հանգեցնում է նրան, որ աճում է հարեւան երկրի, այսինքն` Հայաստանի նշանակությունը: «Հայաստանի ղեկավարությունը պետք է պատրաստ լինի բոլոր մարտահրավերներին»,-ըւնդգծել է Գիրագոսյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |