ԶԼՄ. ԻՊ-ն ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի տան պայթյունի պատասխանատվությունը18 հունվարի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի տան և երթուղային միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Site Intelligence Group կազմակերպությունը, որը հետևում է ահաբեկիչների գործունեության մասին տեղեկատվությանը: Directorate 4 Տելեգրամ ալիքը նույնպես հաստատում է այդ տեղեկությունը՝ հղում անելով ահաբեկիչներին պատկանող Al Naba թերթի հրապարակմանը: «Այդ հարցի շուրջ իր տևական լռությունը խմբավորումը բացատրում է ահաբեկչություն գործած անձանց անվտանգության նկատառումներով: Մանրամասներ չեն բերվում: Ջիհադականները, սակայն, մեջբերում են ՌԴ իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն: Պայթյունը որոտացել է Մագնիտոգորսկի բնակելի տներից մեկում դեկտեմբերի 31-ի առավոտյան: Մուտքերից մեկի փլուզման հետևանքով 39 մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական տվյալների, փլուզման պատճառ է դարձել գազի արտահոսքը: Հունվարի 1-ին Մագնիտոգորսկում բռնկվել և պայթել է երթուղային միկրոավտոբուսներից մեկը՝ ըստ ՆԳՆ-ի, գազի սարքավորումների անսարքության պատճառով: Արդյունքում 3 մարդ է զոհվել: Մամուլում ենթադրություններ են հայտնվել, որ միջադեպերն ահաբեկչական գործողությունների հետևանք են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |