Ջանջուղազյանը, Ցոլակյանն ու Պապիկյանը ևս վերանշանակվել են

Ջանջուղազյանը, Ցոլակյանն ու Պապիկյանը ևս վերանշանակվել են

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ Ֆինանսների նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։

Հրամանագրերը ստորագրվել են՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---