«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը. «Անհամբեր սպասում ենք»

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը. «Անհամբեր սպասում ենք»

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ: Հունվարի 21-ին Մխիթարյանը նշում է իր 30-ամյակը:

«Ծնունդդ շնորհավոր, Միկի: Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք լավ կնշես ծննդյան օրդ: Անհամբեր սպասում ենք և ակնկալում որքան հնարավոր է շուտ տեսնել քեզ խաղադաշտում»,- ասվում է ակումբի թվիթերյան գրառման մեջ:

Հենրիխ Մխիթարյանը աջ կոճի վնասվածք էր ստացել դեկտեմբերի 21-ին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ լիարժեք ապաքինման համար հայ ֆուտբոլիստին կպահանջվի 6 շաբաթ: Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու մարզադաշտ»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»: Ըստ բրիտանական The Sun պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար: Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ:

Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---