Փաշինյանը ողջույնի ուղերձ է հղել իրեն «տուն ուղարկող» ՀՅԴ-ին

Փաշինյանը ողջույնի ուղերձ է հղել իրեն «տուն ուղարկող» ՀՅԴ-ին

PanARMENIAN.Net - ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անսպասելիորեն ողջույնի ուղերձ է հղել» ժողովին: Այդ մասին ասվում է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի նախագահության հայտարարության մեջ:

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն իր աշխատանքները սկսել է 2019 հունվարի 16-ին, Արցախում:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կուսակցության 33-րդ ընդհանուր ժողովի բացման ժամանակ ասել է, որ մտադիր են «հաջորդ ընտրություններին տուն ուղարկել ՀՀ գործող իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը»: «Անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից», - ասել է Մարգարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---