Մակունցը՝ իրենք իրենց պարգևատրած մարզպետների մասին․ Օրենքով է, նորմալ է![]() 21 հունվարի 2019 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Խորհդարանական խմբակցություններն անդրադարձել են ՀՀ որոշ մարզպետների՝ իրենք իրենց և աշխատակազմի որոշ անդամներին պագևատրելու կարգադրություններին, ինչն աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ այդ կարգադրությունները, որ ընդունել են մարզպետները, անընդունելի են՝ հատկապես հաշվի առնելով նրանց աշխատած կարճ ժամանակը` 7 ամիս, 2 ամիս և այլն: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հավելել է՝ նշում են, որ կոռուպցիա չկա, և աշխատավարձը ցածր է, դրա համար են այդ գործիքը կիրառել։ «Մեր խմբակցությունում առաջարկվում էր աշխատավարձերը բարձրացնել, թե չէ կամայական կլինի՝ ում պարգևավճարներ տան, և սա կոռուպցիոն դաշտ է ստեղծում»,-ասել է նա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է, որ պարգևատրումները ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն կատարվում են, որպես կանոն, տարեկան գործունեության արդյունքների հիման վրա, և քանի որ այդ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, այս առումով կասկածելի է պարգևատրման հիմքը հանդիսացած հանգամանքների առկայությունը։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշել է, որ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն չարաշահել իրենց լիազորությունները։ Լրագրողների դիտարկմանը, որ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել, Մակունցն ասել է, որ խնդիրը ցածր աշխատավարձերն են, լավագույն աշխատողները խրախուսման և պարգևատրումների կարիք ունեն: «Եթե օրենքը թույլատրում է՝ նորմալ է, այլ հարց է, եթե մենք ուզում ենք սահմանափակել, որ կառույցները իրենք իրենց չպարգևատրեն, սա կքննարկենք»,- ասել է Մակունցը։ Ավելի վաղ «Հետք» լրատվամիջոցը հրապարակել է իրենք իրենց և աշխատակազմին պարգևատրած մարզպետների անունները, որոնց թվում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |