Նախարար. Նոր, երեխաների համար անվտանգ դրոշմապիտակներ կներդրվեն

Նախարար. Նոր, երեխաների համար անվտանգ դրոշմապիտակներ կներդրվեն

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է դրոշմապիտակների հետ կապված խնդրին, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս։ Նա խնդրի շուրջ քննարկում է ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Այդ մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մասնավորապես, մոտավորապես 3 ամսից արդեն շրջանառության մեջ կմտնեն նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ դրանք նախ, ավելի ամուր կկպչեն ապրանքներին, ինչպես նաև պոկվելու դեպքում, կլինեն շատ ավելի փափուկ և եթե նույնիսկ կուլ գնան, վտանգ չեն ներկայացնի երեխաների համար։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել արտադրողների և ներմուծողների հետ, որպեսզի այդ դրոշմապիտակները փակցվեն այնպիսի տեղերում, որ հեշտ չպոկվեն։

«Ես իմ կողմից, խնդրում և կոչ եմ անում ծնողներին՝ առավելագույնս ուշադիր լինել, երբ փոքրիկների ձեռքին նման ապրանքներ են հայտնվում՝ թույլ չտալու համար դրանց պոկվելը և կուլ տալը։ Նաև հավաստիացնում եմ, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը»,-ասվում է Թորոսյանի գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---