Նախիջևանում թուրք հրահանգիչները վարժեցրել են ադրբեջանցի դիպուկահարներին

Նախիջևանում թուրք հրահանգիչները վարժեցրել են ադրբեջանցի դիպուկահարներին

PanARMENIAN.Net - Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորքերի կայազարում Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ ավարտվել է դիպուկահարների նախապատրաստման դասընթացը:

Մարտականին մոտ պայմաններում հաջողությամբ կատարվել են առաջադրված խնդիրները, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով:

Դիպուկահարների վարժեցմանը թուրք զինծառայողները մասնակցելեն որպես հրահանգիչներ՝ դիպուկահար հրացաններից հրազենային վարժանքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին:

Դասընթացները հաջողությամբ ավարտած զինծառայողները ստացել են հավաստագրեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---