Ալիև. ՀԱՊԿ-ին անդամակցության կամ դիտորդի կարգավիճակի հարց դեռ դրված չէ

Ալիև. ՀԱՊԿ-ին անդամակցության կամ դիտորդի կարգավիճակի հարց դեռ դրված չէ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարց դեռևս չի դրված: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այդ հարցը դեռևս քննարկման փուլում չէ»,-ասել է Ալիևը Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, Ադրբեջանն ակնկալում է ռուսական զենքի մատակարարման վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերի լիարժեք իրականացում:

«Մենք ռուսական սպառազինության խոշոր գնորդներից մեկն ենք: Որոշ պայմանագրեր, որոնք ստորագրվել են նախորդ տարիներին, դեռևս իրագործման փուլում են: Այսինքն, մենք դեռ ամբողջը չենք ստացել, բայց մեծ մասը ստացել ենք: Ոսւտի, վերջերս հայտարարվեց, որ կողմերը հուսով են, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի»,-ասել է նա:

Ըստ նրա, Ադրբեջանի կողմից ռուսական զենքի գնումը «շարունակական գործընթաց է:

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառել C-300 ՀՕՊ համակարգեր, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենաներ, «Բուրատինո» տիպի ծանր հրանետ համակարգեր, զրահափոխադրիչների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային համակարգեր, «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքներ, այլ հրետանի, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, ինժեներական տեխնիկայի լայն տեսականի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---