Թորոսյան. Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվողների տարիքը կարող է բարձրացվել

Թորոսյան. Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվողների տարիքը կարող է բարձրացվել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը քննարկում է պապիլոմա վիրուսի վարակի դեմ պատվաստվողների տարիքային շեմը բարձրացնելու հարցը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վաղը քննարկելու ենք, թե արդյոք թույլ ենք տալու էլի տարիքային խմբերի անվճար ստանալու այդ պատվաստումը, որպեսզի չսահմանափակենք դրանից օգուտ քաղողների բանակը։ Հավանաբար այդ որոշումը կընդունվի, որոշումն ընդունվելու դեպքում կհայտարարենք, որ արդեն մինչ իքս տարեկան մարդիկ կարող են պատվաստվել», - ասել է Թորոսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

2017-ին ՀՀ-ում ներդրվել է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որը հայտնի է նաև «Գարդասիլ» անվամբ: Չնայած ՄՊՎ-ի մասնագեները նշում էին, որ պատվաստման դրական ազդեցությունը նախաքաղցկեղային վիճակների և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում ակնառու է, ոչ մասնագետները կասկածամտություն էին հայտնում դրա վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն վնասում է վերարտադրողականությանը և սպառնում ազգային անվտանգությանը: Պատվաստվում են 9-13 տարեկան աղջիկները:

Սակայն միևնույն է պատվաստումը խորհուրդ է տրվում անել մինչև սեռական կյանքի սկիզբը, քանի որ պատվաստանյութի չի պաշտպանում այն շտամերից, որոնցով արդեն վարակված է մարդը: Պատվաստանյութը հավանություն է ստացել, քանի որ 27-45 տարեկան կանանց և տղամարդկանց կլինիկական փորձարկումների տվյալների համաձայն, պատվաստանյութն անվնաս է և մեծ արդյունավետություն ունի սեռական օրգանների և արգանդի վզիկի օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման գործում:

Մեծահասակներին կպահանջվի 3 ներարկում մի քանի ամսվա ընթացքում: Առավել տարածված կողմնակի երևույթներն են կարմրությունն ու այտուցը ներարկման տեղում և գլխացավերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---