Նիագարայի ջրվեժը մասամբ սառցակալել է

Նիագարայի ջրվեժը մասամբ սառցակալել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Կանադայի սահմանին գտնվող Նիագարայի ջրվեժը սաստիկ ցրտի պայմաններում մասամբ սառցակալել է: Ըստ ԱՄՆ Ազգային օդերևութաբանական բյուրոյի, գրանցվել է մինչև 25 աստիճան ցուրտ:

Ջրվեժի այցելուներն այն համեմատում են սառցե հրաշքների աշխարհի և Դիսնեյի «Սառը սիրտը» մուլտֆիլմի հետ, գրում է «Վեդոմոստին» CNN-ի վրա հղումով:

Ջրվեժի որոշ հատվածներում սառույցի հաստություննը կարող է գերազանցել 10 մետրը: Սակայն ջրի ընդհանուր ծավալի և գետի հոսանքի պատճառով Նիագարայի ամբողջական սառցակալումը գործնականում անհնար է, ասվում է Niagara Falls կայքում:

Սառույցով են պատվել նաև դեպի ջրվեժի մոտի լապտերները, աստիճաններն ու ճաղերը:

Նիագարայի առավելագույն բարձրությունը հասնում է 51 մետրի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---