Անանյան․ ՊԵԿ-ում ամենամեծ պարգևավճարը չի գերազանցել 1․5 մլն դրամը

Անանյան․ ՊԵԿ-ում ամենամեծ պարգևավճարը չի գերազանցել 1․5 մլն դրամը

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հերքել է լուրը, թե իբր ինքը միայն դեկտեմբեր ամսվա համար 8 մլն դրամի պագևավճար է ստացել։

«Տեղեկատվությունը սուտ է, նման պարգևատրումներ չկան։ Պարգևատրվել են բոլոր աշխատակիցները՝ իրենից սկսած մինչև վերջին ծառայողն ու հավաքարարը», - ասել է նա:

Հարցին, թե որքան է կազմել առձեռն վճարված ամենամեծ պարգևատրումը, Անանյանը նշել է՝ 1․5 մլն դրամ։

Yerevan.Today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ ղեկավարության միայն դեկտեմբերին ստացել է միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ և պարգևատրումներ։

ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: Դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---