Մադուրոն փակել է դեսպանատունն ԱՄՆ-ում. Նա մտադիր է պահպանել պաշտոնը25 հունվարի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշում է կայացրել փակել Վենեսուելայի դեսպանատունն ու հյուպատոսությունն ԱՄՆ-ում: Նա այդպես է պատասխանել ԱՄՆ-ին Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար, ընդդիմության փաստացի առաջնորդ Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ղեկավար ճանաչելու Վաշինգտոնի որոշմանը: Ըստ Մադուրոյի, ինքը մտադիր չէ հեռանալ Վենեսուելայի նախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից, գրում է Gazeta.ru-ն: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում է: Տեղի Foro Penal իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ 328 մարդ է ձերբակալվել: Չնայած ծանր տնտեսական վիճակի պատճառով Վենեսուելայում նախկինում ևս զանգվածային բողոքի ցույցեր են եղել, այս անգամ, ըստ Washington Post-ի, զգալի է նաև բանվորական դասի ներկայացուցիչների մեծ քանակը, որոնք նախկինում համարվում էին Մադուրոյի հենարանը: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |