Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Հայտնի մարզիկ, ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ընտրվել եմ միաձայն, ինչն, իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ, շահագրգիռ, բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ»,-ասվում է գրառման մեջ:

Ջուլֆալակյանը գրել է նաև, որ գլխավոր նպատակն է՝ բուհի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։

«Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։ Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի,սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։ Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի,հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---