Հունվարի 28-ին և 29-ին տեղումներ են սպասվում

Հունվարի 28-ին և 29-ին տեղումներ են սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ին կնվազի 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---