2018-ին ֆուտբոլային տրանսֆերների վրա ռեկորդային $7 մլրդ է ծախսվել31 հունվարի 2019 - 12:33 AMT PanARMENIAN.Net - 2018-ին ֆուտբոլային ակումբները ընդհանուր առմամբ տղամարդ ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ռեկորդային գումար են ծախսել՝ 7.03 մլրդ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել ՖԻՖԱ-ն իր տարեկան զեկույցում: Փաստաթղթի հեղինակները նշել են 10.3 տոկոս աճ 2017-ի համեմատ: Ընդհանուր առմամբ 2018-ին ավելի քան 16.5 հազար անցում է իրականցվել, ինչը 5.6%-ով ավելի է, քան 2017-ին: Առավել հաճախ տրանսֆերների են մասնակցել բրազիլացի (1753 անցում), արգենտինացի (891) և բրիտանացի (693) ֆուտբոլիստները, գրում է Deutsche Welle-ն: Ամենից շատ գումար ծախսվել է բրազիլացի (1.154 մլրդ դոլար), ֆրանսիացի (732. 9 մլն) և իսպանացի (596.6 մլն) ֆուտբոլիստների անցումների վրա: 5 եվրոպական երկիր՝ Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան միասին ծախսել են տրանսֆերների վրա ավելի քան 5.1 մլրդ դոլար: Կանանց ֆուտբոլում տրանսֆերների մասին տվյալները ՖՒՖԱ-ն առանձին է ներկայացրել: Ըստ ֆեդերացիայի, 696 տրանսֆերին մասնակցել է 614 կին ֆուտբոլիստ 72 երկրից: Ընդհանուր առմամբ անցումների վրա ծախսվել է 600 հազար դոլար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |