«Գահերի խաղի» աստղը խոստանում է՝ արդարություն կհաստատվի

«Գահերի խաղի» աստղը խոստանում է՝ արդարություն կհաստատվի

PanARMENIAN.Net - Դերասանուհի Նատալի Էմանուելը, որը կատարում է Միսանդեայի դերը «Գահերի խաղը» սերիալում, պատմել է, որ սերիալի վերջում արդարություն կհաստատվի:

«Դա զարմանալի կլինի, դա ավելի հզոր կլինի, քան մինչ այդ նկարահանված բոլոր սերիաները»,-ասել է նա՝ խոսելով շոուի վերջին էպիզոդի մասին:

Հա հավելել է, որ վերջաբանը «կիսաթթու, կիսախաղցր» կլինի, սակայն, միաժամանակ արդար ու փայլուն: Ըստ նրա, հեղինակներին հաջողվել է պահպանել սերիալի բարձր որակը, ուստի երկրպագուների կողմից նոր սերիաները նախկինի պես սպասված են, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով:

29-ամյա դերասանուհին խոստովանել է նաև, որ կկարոտի իր աշխատանքն ու «դերասանների զարմանալի կազմին»: Ինչպես նշել է էմանուելը, «Գահերի խաղը» փոխել է իր կյանքը, քանի որ մինչ նկարահանումների մասնակցելը նա մանրածախ առևտրում էր աշխատում, չնայած կինոյում նկարահանվելու ցանկությանը:

«Գահերի խաղի« վերջին եթերաշրջանը կմեկնարկի ապրիլի 14-ին: Ըստ ֆրանսիական Orange Cinema Series հեռուստացանցի, առաջին երկու սերիաները մոտ մեկ ժամ կտևեն, մյուս չորսը՝ 80 րոպե յուրաքանչյուրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---