Թուրքիայում ցմահ բանտարկություն են պահանջում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի համար

Թուրքիայում ցմահ բանտարկություն են պահանջում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի համար

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը մեղադրանք է առաջադրել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին լրտեսության և կառավարության տապալման փորձի համար:

Դատավարությունը սկսվելու է մարտի 26-ին:

Դատարանը նաև որոշել է, որ Թոփուզը կալանքի տակ կմնա, գրում է Deutsche Welle-ն Anadolu-ի վրա հղումով:

Թուրքիայի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջում Թոփուզի համար: Մենի Թոփուզին մեղադրում են ընդդիմադիր ամերիկաբնակ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Անկարան Գյուլենին է պատասխանատու համարում 2016-ի ամռանը Թուրքիայում հեղաշրջման փորձի համար:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Թոփուզն ակտիվ շփումներ է ունեցել թուրք ոստիկանների և դատախազների հետ, որոնք գլխավորում էին նախկին կառավարական պաշտոնյաների դեմ ընթացող հակակոռուպցիոն հետաքննությունը:

Թոփուզը, որը Թուրքիայի քաղաքացի է, ձերբակալվել է 2017-ի աշնանը, ինչը դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց Վաշինգտոնի և Անկարայի միջև: ԱՄՆ-ն ու Թուրքիան երկու ամսով կասեցրեցին վիզաների փոխադարձ տրամադրումը, սակայն հետո վերսկսեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---