6 ամսում 2-րդ անգամ պոլիկլինիկաներում աշխատավարձը բարձրացվել է

6 ամսում 2-րդ անգամ պոլիկլինիկաներում աշխատավարձը բարձրացվել է

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից ևս 15-20%-ով աշխատավարձերը բարձրացնելու հրաման։ Այս մասին նախարարը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10,000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով», - գրել է նա։

Նա նշել է, որ քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման մեր քաղաքականության շրջանակում։

«Իսկ ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին», - գրել է նախարարը։

2018 թվականի օգոստոսից ԱԱՊ օղակի, մի շարք այլ հիվանդանողների բուժաշխատողների աշխատավարձը բարձրացվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---